|
ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱ-ՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ" ՓԲԸ
Հասցե:
ՀՀ., ք. Երևան,
Նորք, 9-րդ փող.,
շ.
123
Հեռ.:
(374 10) 654 030
(37410) 650542
(374 10) 650 040
Էլ. հասցե:
scto@mail.ru
Վեբ Կայք:
www.scto.am
Նորություններ
1. 17-é
Îáó÷àþùèé êóðñ SICOT, 14-16
ìàÿ 2012 ã., Ìîñêâà
2. Dear colleagues!
EORS 2012, the 20th Anniversary Annual Meeting of
the European Orthpopaedic Research Society
takes place 26-28. September in Amsterdam
and invites for your participation!
3.

13-th congress EFFORT 23-25 May
Germany, Berlin
4. 13th European Congress of Trauma and Emergency surgery
May
12-15 2012
Basel
/ Switzerland
5. The International Society for Computer Assisted Orthopaedic Surgery
![[Logo 2012]](index.files/image007.gif)
South Korea, Seoul in June 2012 June 13-16
|

Հայաստանի Հանրապետությունում օրթոպեդիկ-վնասվածքաբանական ծառայությունն իր կանխարգելիչ, թեորետիկ և գործնական ուղղություններով հանդիսանում է առողջապահության առաջադեմ բնագավառներից մեկը, որի ղեկավարումն իրականացնում է Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնը (ՎՕԳԿ): Վերջինս իրավահաջորդն է`
1946 թ. 200 մահճակալային ֆոնդով հիմնադրված Երևանի օրթոպեդիայի, վնասվածքաբանության և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտի, որն էլ
1959թ. վերակազմավորվեց և անվանվեց ինստիտուտի հիմնադիր և առաջին տնօրեն պրոֆ. Ք.Հ.Պետրոսյանի անվան Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի Գիտահետազոտական Ինստիտուտ (ԵրՎՕԳՀԻ): 2007թ. մինչև այժմ անվանվում է ՎՕԳԿ: Ինստիտուտի ղեկավարն է բ.գ.դ., պրոֆ. Վ.Պ. Այվազյանը:
Կենտրոնի աշխատակիցների կողմից գործնականում ներդրվել են ժամանակակից բուժման վիրահատական մեթոդներ, օսթեոսինթեզի համար նախատեսված սարքեր, որոնք հիմք են հանդիսացել ՀՀ -ում ստեղծել օրթեպոդո-վնասվածքաբանական ծառայություն: Կենտրոնի կազմակերպչական և բուժական հնարավորությունները լիարժեք ձևով դրսևորվել են Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժվածներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: ՎՕԳԿ-ի կադրային ներուժի շնորհիվ կազմավորվեցին ԿԶԿՀ վնասվածքաբանական բաժանմունքը և,
այժմ հանրապետությունում գործող, համարյա բոլոր բժշկական կենտրոնների և հիմնարկների օրթոպեդո-վնասվածքաբանական բաժանմունքները:
Արդի փուլում ՎՕԳԿ-ի գիտական ու կլինիկական հնարավորությունները ներառում են հենաշարժական համակարգի վնասվածքների, հիվանդությունների և զարգացման արատների ժամանակակից բուժման բոլոր եղանակները:
Կենտրոնը գործում է
130 մահճակալային ֆոնդով և հետևյալ բաժանմունքներով`
բազմակի և սուր վնասվածքների,
հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդությունների,
մեծահասակների օրրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության,
մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի,
ընդհանուր վիրաբուժության (որի կազմում` LOR և պլաստիկ վիրաբույժներ,
անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման,
վերականգնողական, տեխնիկական օրթոպեդիայի,
ախտորոշման և բոլոր անհրաժեշտ պարակլինիկական հետազոտությունների կաբինետներ,
ինչպես նաև փորձարարական մորֆոլոգիայի բաժանմունքը իր Ոսկրային Բանկով, որը միակն է ՀՀ –ում: Այստեղ պատրաստվող ոսկրային պատվաստները կիրառում են ՀՀ տարբեր բուժհիմնարկների վնասվածքաբան-օրթոպեդները, ինչպես նաև ոսկրային պաթոլոգիայով զբաղվող մյուս վիրաբուժները:
Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար մեկնում են հանրապետության շրջաններ` տեղում մասնագիտացված վնասվածքաբանական օգնություն ցուցաբերելու, սեմինար պարապմունքներ անցկացնելու նպատակով, ինչպես նաև ընդգրկվում են շտապ օգնության և բժշկական աղետների ծրագրերի իրականացման աշխատանքներին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրներում (Իրան, Ինդոնեզիա): Համագործակցում են ՀՕՖ-ի Հայաստանյան ներկայացուցուչյան, A.S.A.M.I., SICOT միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների Ասոցիացիայի և վնասվածքաբան - օրթոպեդների միջազգային կազմակերպության աշխատանքներին:
Կենտրոնը լայն կապերի մեջ է օտարերկրյա մասնագետների և տարբեր բուժկենտրոնների հետ (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա և այլն): Կազմակերպվում են երկկողմանի գիտական գործուղումներ, սեմինարներ, փորձի փոխանակում և այլն: Գիտական աշխատանքները հրատարակվում են ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային պարբերականներում` հոդվածներ, մեթոդական և ուումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլն: Վերջին երկու տարվա ընթացքում հրապարակվել է շուրջ 52 գիտական աշխատանք: Կենտրոնի աշխատակիցները հեղինակ են բազմաթիվ նորարարական առաջարկությունների և հեղինակային արտոնագրերի :
Կենտրոնը խոշոր ուսումնական բազա է ՀՀ ԵրՊԲՀ-ի համար: ՈՒսանողները, կլինիկական օրդինատորները, ասպիրանտները և կուրսանտները ակտիվորեն մասնակցում են հիվանդների հետազոտման և բուժման գործընթացին: Կենտրոնի բազայի վրա կատարելագործվում են բժիշկներ` վնասվածքաբաններ Երևան քաղաքից և ՀՀ մարզերից: Կենտրոնը կոորդինացնում է հանրապետությունում ողջ վնասվածքաբանական օգնությունը: Մշակվում են մեթոդական հանձնարարականներ, տարբեր արձանագրություններ և այլն, անցկացվում են արտագնա սեմինարներ, ուր լուսաբանվում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի արդիական պրոբլեմները:
|

L'arbre tors - 1976-2006 - oct.
06 - 53 cm
Jean Khachatouryan


Ôîòî
Ãàëåðåÿ
|